Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Պաշտոնական պարզաբանում №4

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ:

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի համաձայն` կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է: Բժշկական օգնության և սպասարկման տեսակ հանդիսացող ստոմատոլագիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ սահմանված ստոմատոլոգիական և ռենտգենաբանական ծառայությունների մատուցման ընթացքում հաճախ խնդիր է առաջանում դրանց տարանջատման հարցում, մասնավորապես` հարց է ծագում` արդյ՞ոք ստոմատոլոգիական ծառայությունների իրականացման ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները դիտարկվում են որպես առանձին մատուցվող ռենտգենաբանական ծառայություններ, և եթե ոչ` ե՞րբ են համարվում ռենտգենաբանական ծառայությունները մատուցված:

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

 

Ստոմատոլոգիական ծառայությունների ընթացքում մատուցված ռենտգենաբանական ծառայությունները ներառվում են ստոմատոլոգիական ծառայությունների մեջ: 

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ռենտգենաբանական ծառայությունները համարվում են մատուցված այն դեպքում, եթե դրանք իրականացվում են նույն կազմակերպությունում` առանց ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման:

 

Պաշտոնական պարզաբանում  №5


Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանի կիրառման ընթացքում ծագած որոշ հարցերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 25-Ն հրամանով հաստատվել են «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահմանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող» N 2-III-2.2.5-2011 սանիտարական կանոնները և նորմերը:

 

Ընդ որում` կանոնների և նորմերի Հավելված 1-ով նախատեսվում է ատամնատեխնիկական լաբորատորիայում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը:

 

Հաշվի առնելով, որ ատամնատեխնիակական ծառայությունն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի ատամնատեխնիկին աջակցեն օժանդակ գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցներ, տվյալ իրավիճակում տարաբնույթ է ընկալվում` արդյոք ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղի սենքի նվազագույն մակերեսը, բացի 1 ատամնատեխնիկից, նախատեսված է նաև օժանդակ (տեխնիկական) գործառույթներ իրականացնող այլ աշխատակիցների համար: Այսպես` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի N 25-Ն հրամանի իմաստով ատամնատեխնիկի 1 աշխատատեղ կարո՞ղ է համարվել 1 ատամնատեխնիկի և այլ օժանդակ գործառույթներ իրականացնող աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը: 

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ oրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 25-ի N 25-Ն հրամանով ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման ընթացքում ատամնատեխնիկի 1 հիմնական աշխատատեղ կարող է համարվել 1 ատամնատեխնիկի և գիպսային մոդելների ստացման, զոդման, պոլիմերացման, փայլեցման, ձուլման աշխատանքների կատարող մինչև 2 օժանդակ (տեխնիկական) աշխատակիցների աշխատատեղերի ամբողջությունը:

 

 

Հեղինակ. ՀՀ Առողջապահության նախարար դերենիկ դումանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ